Բաժիններ՝

Խնդրում են երկարաձգել ուսման վարձավճարների մարման վերջնաժամկետը. բաց նամակ

ՀՀԿԳՄՍՆ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Պատմություն բաժնի չորրորդ կուրսի կողմից

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պրն. Ա. Հարությունյան,երկրում արտակարգ դրութան և դրա հետևանքով ստեղծված պայմաններից ելնելով, խնդրում ենք օրենքով նախատեսված կարգով լուծում տալ ուսանողության շրջանում ծագած հետևյալ խնդրին. համաձայն ԵՊՀ ռեկտորատի որոշման՝ ս.թ. ապրիլի 7-ից նախատեսվում է անցկացնել քննություններ՝ առցանց կարգով, որոնց մասնակցելու իրավունք է տրվելու միայն այն ուսանողներին, որոնց կողմից մինչև նշված ամսաթիվը կկատարվի ուսման վարձավճարի մարում:

Առկա ֆորսմաժորային իրավիճակում ոչ բոլոր քաղաքացիներն են ի վիճակի ծավալել աշխատանքային գործունեություն և զրկված են վարձատրման հնարավորությունից, հետևաբար չեն կարող իրականացնել մի շարք վճարային պարտավորություններ, որոնց մեջ մտնում է նաև ուսման վարձավճարի մարումը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս հարցին և երկարաձգել ուսման վարձավճարների մարման վերջնաժամկետը:

30.03.2020թ.

Հարգելի պարոն Ա.Հարությունյան,ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյան,դիմում ենք ձեզ՝ Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի…

Gepostet von Մարգարիտ Հարությունյան am Montag, 30. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս