Բաժիններ՝

«Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը․ չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել»․ Նաիրա Զոհրաբյան

«Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը․ հետ տարեք, որովհետև նաև մեծամասնության պատգամավորներն էլ նշեցին և ես նրանց շնորհակալ եմ իրենց գնահատականի համար, որ սա ուղղակի  հետընթաց է ժողովրդավարությունից, ես հիմա չեմ ուզում խոսել մարդու իրավունքներից»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք սահմաններին՝ Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, այդ ռեսուրսները ծախսեք՝ չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար։ Այսօր հեռախոսիս վրա հաղոդրագրություն է եկել՝ ևս մի քանի օր, և ես խանութից գողություն եմ անելու։ Նայում ես՝ տղամարդ է, դա զարհուրելի է»,-ասաց պատգամավորը։

Նա հետաքրքրվեց՝ նախարարը լո՞ւրջ է ասում, որ ով սմարթֆոն չունի՝ սմարթֆոն են տալու․ «Հիմա մեր հայրենակիցները կդիմեն ձեզ և կասեն՝ դե, եկեք՝ մեզ բոլորիս սմարթֆոն տվեք։Ինչ վերաբերում է տեղորոշելով ռիսկը կանխելուն․ նախ՝ ռիսկը կանխելու համար բավականաչափ ուշացել եք։  Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է այսօր։ 132 պատգամավորով ժամերով փակված մի տեղ։ Եկեք՝ ռեալ քայլերի մասին մտածեք։ Եկեք՝ ոչ թե վախերի և ֆոբիաների հետևից գնանք, որը ոչինչ չի տալու, ուղղակի ծախսելու եք հսկայական ռեսուրսներ։Երբ նշում եք՝ միջազգային փորձ, ընդմիջաման ես նայեցի, որևէ երկրուկ նման փորձ չտեսա։

Իսկ եթե կունենաք կասկած, որ որևէ անձը ռիսկային գոտում է, որևէ մեկը չի խանգարում ձեզ օպերատորներից պարզել նրա շփման շրջանակը։Հետ տարեք այս նախագիծը, այն առավել մեծ խուճապ ու խնդիրներ է առաջացնելու, և ուղղակի չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել։ ԲՀԿ-ն այս նախագծին դեմ է քվեարկելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս