 
                        Ամենաերիտասարդ միլիարդատերը 1 մլն դոլար է նվիրաբերել Covid-19-ի դեմ պայքարի համար
 
                                    Ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է բժիշկ Թաիս Ալիաբադին:
Ավելի վաղ բժիշկը նվիրատվության կոչ էր արել՝ կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բժիշկներին դիմակներ, պաշտպանիչ կոստյումներ, ձեռնոցներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ գնելու համար:
Ինստագրամի իր էջում Ալիբադին հայտնել է, որ իր աստղային պացիենտը 1 մլն դոլար է նվիրաբերել Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
https://www.instagram.com/p/B-KiUEKnGgd/?utm_source=ig_embed
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        