Բաժիններ՝

Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ մարտի 25-ին ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները: Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները, մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ: միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-նշել է Դիանա Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս