Բաժիններ՝

«Փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Այսինքն, փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ: Հետևաբար փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ պահպանել կորոնավիրուսի հետ կապված առողջապահական կանոնների պահանջները»:

Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝…

Gepostet von Արա Զոհրաբյան am Mittwoch, 25. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս