Բաժիններ՝

Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը

Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Կադաստրի կոմիտին:

«Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված և հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031