Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է դադարեցվել ժամկետից շուտ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Դեռեւս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասաց նա։

Անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվող՝ անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դրույթին եւ դրա շուրջ հնչող քննադատություններին, Ավինյանը ասաց․ «Վերջին առաջարկվող փոփոխություններին դեռ ծանոթ չեմ, կծանոթանամ վաղը, նախնական տարբերակով կար այդպիսի հոդված, որով առաջարկվում էր անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դեպքում ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով։ Պատգամավորների առաջարկների հիման վրա այդ դրույթը լրամշակվել է եւ վերջնական տարբերակը կներկայացվի վաղը ազգային ժողովում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս