Բաժիններ՝

Մեր ժամանակի հերոսները․ Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել «Նորք»- ի աշխատակիցներին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների լուսանկարը և շնորհակալություն հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի համար։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, մասնավորապես, գրել է․ «Մեր ժամանակի հերոսները։ Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին, ովքեր այս շաբաթ հոգ են տարել նաև մի քանի ֆրանսիացի պացիենտների նկատմամբ»։

Մարտի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում դեսպան Լաքոտը կոչ էր արել Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին վերադառնալ Ֆրանսիա։ Օգտատերերերից մեկի հարցին՝ արդյոք ավելի ապահո՞վ է Ֆրանսիայում, դեսպանն արձագանքել է՝ «Այո, հատկապես ֆրանսիացիների համար, ովքեր Հայաստանում կապեր չունեն»: Կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը պատկերող լուսանկար՝ Ժոնաթան Լաքոտը գրել է՝ «Անշուշտ ազատ եք ընտրել այդ հիվանդանոցը»։ Ֆրանսիայի դեսպանի գրառումները բուռն արձագանք են ստացել սոցիալական ցանցում, որոշ օգտատերեր նշել են, թե դիվանագետը ծաղրում է Հայաստանը։ Ավելի ուշ, դեսպանը մանրամասնել է, որ Ֆրանսիա վերադառնալու կոչի նպատակն է առավել չծանրաբեռնել Հայաստանի փխրուն առողջապահական համակարգը։

https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/654216755334693?__xts__[0]=68.ARD6jl83gjdyTgrf2Ufko8T8KOuklfeAbjICwuYcQ0YzBR6h7W4JTmStTKvABVwUtw6z8wEX6MQMixt5l93imDQ1cS9fGS7j_hSpPLnhBTUxmEXRoSvil7JPXN5GlaFTkgrQWSw83nJxCc1cOZX9uj84KpRTxupgrZNHEddZXZ_MJKO4jPTt9mCWWgMM0rxgSyDtj-iVpzSIB5I9fgZ1ghqlHGynP6XIopSwNPfSFQdgfion0YyZFd6DrEKh-yL2gK7ltJckmnK-HtuCo48OmSVG-79bgE_66yijjQzFL8ijfpGkQp7I_DRVyJ76aAVd7AKnd_cEXPIoV9cFOVmhCKuOmg&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031