Բաժիններ՝

Ախտահանվում են բազմաբնակարան շենքերի և՛ վերելակները, և՛ աղբամուղները. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված՝ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում վարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ վարչական շրջաններում, համատիրությունների հետ։

«Պարետատան ցուցումով և մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ և վերահսկվում է ողջ իրավիճակը։ Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ բազմաբնակարան շենքերի  վերելակներում։

Երեկ գիշերը խորհրդակցություն եմ ունեցել նաև աղբահանության ոլորտը կոորդինացնող և ղեկավարող մարդկանց հետ, և ինձ տեղեկացրեցին, որ նաև մաքրվում են  բազմաբնակարան շենքերի աղբամուղերը, բունկերներն ուշադրության կենտրոնում են, և էն, ինչ-որ հնարավոր է անել և  ինչ ցուցում կա, ամեն ինչ արվում է և մեր ուշադրության կենտրոնում է: Ամենօրյա ռեժիմով վարչական շրջանների ղեկավարները և համապատասխան պատասխանատու ստորաբաժանումները հսկում են պրոցեսը»,- կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս