Բաժիններ՝

«Մեր վարքագծով օգնենք մեր բուժաշխատողներին և հանրային առողջության պահպանմանը»

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր վարքագծով օգնենք մեր բուժաշխատողներին և հանրային առողջության պահպանմանը։

Յուրաքանչյուրս հանրային առողջության նկատմամբ պատասխանատվության մեր բաժինն ունենք։
Այդ պատասխանատվությունը ձևավորվում է տարբեր գործոններից։ Դրանցից մեկն էլ յուրաքանչյուրիս վարքագիծն է՝ կանոնակարգված վարքագիծը։ Վարքագծի կանոնակարգումները մեծապես պիտի կախված լինեն իրավիճակից։

Տիրող իրավիճակին հասարակության հավաքական անհամապատասխան վարքագիծը կարող է լուրջ հետևանքների պատճառ դառնալ։

Բարեբախտաբար, Կովիդ 19-ի տարածումը, բացասական հետևանքների նվազեցումը ինչ-որ չափով կախված է յուրաքանչյուրիցս։

Մասնագիտական շրջանակների ու բուժաշխատողների ողջ ներուժի ապարդյուն վատնում կլինի, եթե հասարակությունը նույն կերպ չպատասխանի։

Բուժաշխատողների ջանքերը չզրոյացնելու համար անհրաժեշտ է պահպանել տարական կանոններ, որոնց արդյունավետությունը միջազգային փորձով է ապացուցվում։

Կարծում եմ՝ դժվար չէ սեփական և շրջապատողների առողջության համար լրացուցիչ երաշխիք ապահովվել՝ հանրային հեռավորություն պահպանելով(անհաժեշտույան դեպքում էլ մեկուսանալ)։

Օգնենք ինքներս մեզ, մեր հասարակությանն ու պետությանը՝ կանոնակարգված վարքագծով։
Այս դեպքում հանրային նորմերի գործողությունը շատ ավելի կարևոր է ու գործուն, քան իրավական նորմերինը։

Հ.Գ. 1- Կանոնակարգված վարքագծի շնորհիվ համաճարակի տարածման երկրում (Չինաստանում) երրորդ օրն է վարակի նոր դեպքեր չեն հայտաբերվել։

Հ.Գ. 2- Մենք հաղթահարելու ենք այս իրավիճակը ևս: Առողջություն բոլորիս»։

Մեր վարքագծով օգնենք մեր բուժաշխատողներին և հանրային առողջության պահպանմանը։Յուրաքանչյուրս հանրային առողջության…

Gepostet von Karen Avagyan am Samstag, 21. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս