Մարիխուանա է հայտնաբերվել
Մարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկի զննությամբ հայտնաբերել են տարաների մեջ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով։
34-ամյա տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։