Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է ձորը

Մարտի 20-ին, ժամը 20:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Ս., ծնված 1990 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031