Ժամանակավոր դադարեցվել է Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավեկանգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 20-ին ժամը 12.30-ից մինչև 17.30-ը ներառյալ դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: