Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 197-ի. վարակից բուժվել է 20 անձ
Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ Հնդկաստանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն այս պահին 148 է, երկրում գտնվող օտարերկրացիներինը՝ 20, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: