Բաժիններ՝

Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի

Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Այս մասին հայտնում է Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները:

Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս