Բաժիններ՝

Իրանում մոտ 30 հայ կորոնավիրուսի վարակակիր է, Իրանում 85-ամյա հայ կին է մահացել վիրուսից. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ հանձնակատարի գրասենյակը շարունակական կապի մեջ է հայ համայնքների հետ, և  տեղյակ են կորոնավիրուսով վարակվածների մասին:

«Գիտենք, որ Իրանում մոտ 3 տասնյակի չափ մեր հայրենակիցներ կան վարակված, գիտենք, որ նրանցից մեկը, ցավոք, մահացել է: Մահը կապված է հիվանդության հետ: Դա մի տարեց տիկին է, 85 տարեկան, որն ուներ առողջական խնդիրներ և, ցավոք, ընկրկեց հիվանդությանը և մահացավ: Հավանական է, որ Ֆրանսիայում ունենք մի քանի հոգի, որոնք վարակված են: Կասկած կա, որ Հոլանդիայում կա մեկը»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ Իտալիայում վարակվածների մասին տեղեկություն չկա:

Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ կասկածից վեր է, որ հիվանդությունն ընդգրկուն բնույթ է ունենալու:

«Բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, մանավանդ այն երկրները, որտեղ մեծ թվով մեր հայրենակիցներ են բնակվում, զերծ չեն մնա այս համաճարակի հետևանքներից: Բնականաբար, խոսքը գնում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի մասին՝ չմոռանալով այն տասնյակ պետութունները, որտեղ մենք ունենք հարյուր-հազարավոր հայրենակիցներ»,- նշեց Զ. Սինանյանը:

Հանձնակատարը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգել են այցը Հալեպ, ՌԴ, Ֆրանսիա, Իրան, ԱՄՆ, Պորտուգալիա, Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս