Բաժիններ՝

Որ վարկային կազմակերպություններն են զբաղվում ապօրինի ձեռնարկատիրությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով’ հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում’ արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ:

Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը՝

«Varker СС»/հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/,
«MASTER CREDIT»/հեռ. 094-17-73-40/,
«CREDIT INFO, Good lnfo»/հեռ. 094-64-01-40/,
«Varker 1 JAMUM»/հեռ. 077-18-85-78/,
«Gold Kredit Kapital»/հեռ. 098-84-77-07/,
«Արագ գումար»/հեռ. 093-318-383/,
«Shtap Gumar Varker»/հեռ. 094-81-85-78, 099 8185 78/,
«Varkayin.am»/հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/,
«varkam.am»/հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/,
«arag gumar»/հեռ.093-31-83-83/,
«Shtap Gumar»/հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/,
«Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/,
«Արագ վարկեր»/հեռ. 093-31-12-31/,
«Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,
«Վարկերի տրամադրում», /հեռ. 093-60-22-73/,
«Varker»/հեռ. 077-09-00-04/,
«Varker CC»/հեռ. 077-09-22-94,
«Varker Online -Վարկեր օնլայն»,
«Varkayin.am»/ հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/,
«Գումար Մեկ Օրում»/ հեռ. 077-74-64-47/,
«Shtap Gumari Tramadrum»/ հեռ. 098-730-771, 096-730-771/,
«Տրամադրում»/ հեռ. 077-09-22-94/,
«Գումար առանց գրավի»/ հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:

Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս