Բաժիններ՝

ՌԴ իրավապահները Վահագն Հարությունյանին ազատ են արձակել՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

Ռուսաստանի Դաշնության դատախազութունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ազատ է արձակել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր 2020 թվականի մարտի 15-ին և տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց, սակայն մարտի 16-ին Հարությունյանը ազատ է արձակվում։Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս