Պարետատունը ԶԼՄ-ների կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել
Պարետատունն արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել Զանգվածային լրատվության միջոցների կողմից: Այս մասին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
«Ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ: Քիչ առաջ հանդիպում ունեցա ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Մենք քննարկում էինք առկա սահմանափակումները: Որոշակի թյուրընկալում կա, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու, որ տեսակի՝ իրավունք չունեն: Որոշ դեպքեր արձանագրվել են, մեր քննարկումների արդյունքում այդ դեպքերը կնվազեն, քանի որ ակնհայտ է, որ խուճապ չառաջացնելու համար կարևոր է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, որը պարբերաբար տարածվելու է մեր կողմից»,- ասաց Դանիելյանը: