Կորոնավիրուսի բուժման աշխատանքներում ներգրավված բժիշկները կանցնեն վերապատրաստման դասընթաց
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքներում ներգրավված բժիշկների որոշակի խմբի համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Նախատեսում ենք, որ այն բժիշկները, որոնք ավելի ներգրավված են հիվանդների բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքների ամբողջ ընթացքում, կանցնեն վերապատրաստում: Միջազգային համագործակցությունից նշեմ, որ բազմիցս հեռախոսազանգեր ենք ունեցել և մասնակցել ենք տեսազանգերի միջոցով ԵԱՏՄ երկրների հետ քննարկումների, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար: Սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ»,- նշեց Նանուշյանը։
Նա շեշտեց, որ մի շարք միջազգային գործընկերների հետ ինֆորմացիոն փոխանակում է կատարվում: