Բաժիններ՝

Էջմիածնում ահազանգում են, որ գազի տեսուչներին ստիպում են գնալ մարդկանց տներն ու գրի առնել օգտագործված գազի արդյունքները. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Էջմիածնից ահազանգում են, թե գազի տեսուչներին ստիպել են գնալ մարդկանց տները և գրի առնել օգտագործված գազի թվերը։

«Չգիտեմ Էջմիածին քաղաքի գազի պատասխանատու Սաշիկն ով է, բայց ահազանգում են, որ տեսուչներին ստիպել է գնան մարդկանց տներ և գրի առնեն օգտագործված գազի թվերը: Պատկան մարմիններ արժե զբաղվել այս հարցով և դադարեցնել փակ քաղաքում մարդկանց տներ այցելելը»,-գրել է Մարուքյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս