Բաժիններ՝

«Ձեր վերաբերմունքը և արարքը ոչ միայն անմարդասիրական է, այլև վտանգավոր այդ անձնաց ֆիզիկական և հոգեկան առողջության համար»

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի քաղաքացիներ,

խնդրում եմ և հորդորում զերծ մնալ կորոնավիրուսով վարակված անձանց սոցիալական հարթակներում քննադատել, հայհոյել, տարածել նրանց լուսանկարները և դարձնել բարոյապես ոչնչացման թիրախ։

Ձեր վերաբերմունքը և արարքը ոչ միայն անմարդասիրական է, այլև վտանգավոր այդ անձնաց ֆիզիկական և հոգեկան առողջության համար՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մոտ առկա է վտանգավոր հիվանդությունը։ Վերջիններս ժամանակավոր մեկուսացած են սոցիալական միջավայրից, որը հոգեբանական լրացուցիչ ճնշում է։ Դուք ոչ միայն վատթարացնում եք այդ անձանց վիճակը, այլև դժգոհություն, վիրավորանք և ագրեսիա եք առաջացնում այդ անձանց հարազատների և մտերիմների շրջանակում։

Դադարեք քննարկել հիվանդությունը կրողների վարքագիծը։ Դուք ինքներդ չէիք կարող երաշխավորել, թե ինչպես կվարվեիք այդ իրավիճակում։

Եթե մարդիկ սխալվում են և հայտնվում ծանր իրավիճակում, ցուցաբերեք ապրումակցում և փորձեք օգնել։ Եթե չեք օգնում, մի վնասեք։

Ավելի օգտակար և մարդկային կլինի, եթե այդ անձանց չկշռադատված քայլերից լուռ դասեր քաղեք և մի աստիճանով բարելավեք ձեր ինքնակազմակերպման մակարդակը։

Առողջ եղեք և #ՄնացեքՏանը»:

Սիրելի քաղաքացիներ,խնդրում եմ և հորդորում զերծ մնալ կորոնավիրուսով վարակված անձանց սոցիալական հարթակներում քննադատել,…

Gepostet von Ani Samsonyan am Montag, 16. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս