Բաժիններ՝

Կորոնավիրուսին հաղթելու համար պահանջվում է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը. վարչապետ

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Սա զոհերի ու պատասխանատու որոշումների պահն է: Հենց սկզբից ես աշխատում էի միասնության ոգով՝ ուշադրության կենտրոնում դնելով առողջությունը, ինչը բացատրում է քաղաքացիների 62 տոկոսի աջակցությունը: Մենք գործ ունենք այնպիսի մի արտակարգ իրադրության հետ, որպիսին երբեք չենք ունեցել հետպատերազմյան ժամանակներից մինչ օրս»,-ասել է վարչապետը հարցազրույցում, որը մարտի 16-ին հրապարակել է Corriere della Sera միլանյան թերթը:

«Եթե մենք շարունակենք մնալ տանը, խուսափելով վտանգավոր շփումներից, մենք ավելի արդյունավետորեն կզսպենք վիրուսը: Գիտնականները մեզ ասում են, որ մենք դեռեւս չեն հասել առավելակետին, սրանք առավել վտանգավոր շաբաթներն են, եւ առավելագույն զգուշավորություն է անհրաժեշտ: Մենք չեն կարող թուլացնել զգոնությունը: Սա վերջին տասնամյակների ամենակարեւոր մարտահրավերն է: Հաղթելու համար հարկավոր է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը»,-ընդգծել է Կոնտեի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս