Բաժիններ՝

Ծաղկաձորի հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել իրենց սատարելու համար

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել աջակիցներին իրենց սատարելու համար: Այս մասին նրանք գրել են մի նամակում, որը հրապարակել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Գասպարյանը մարտի 16-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ հեղինակները խնդրել են ուղերձի տեսքով տարածել նամակն իրենց անունից: Նամակում հյուրանոցում մեկուսացվածները շնորհակալոթյուն են հայտնել բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին, ոստիկաններին, ՀՀ կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պետությանը՝ իրենց սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար:

«Հարգելի՛ հայրենակիցներ…

Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ…մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար…Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ…Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում: Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «Գոլդեն Փելիս»-ում:

Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։ Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում Պոտության հովանավորություն, հոգատարություն, աջակցություն: Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները»,-ասվում է նամակում:

Համաքաղաքացիները նշել են, որ վստահ են՝այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու են, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս