Լիտվան համազգային կարանտինի ռեժիմ է սահմանել կորոնավիրուսի պատճառով
Մարտի 16-ին Լիտվայում համազգային կարանտինի ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
«Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ կառավարությունը մինչեւ մարտի 30-ը կարանտին է հայտարարում Լիտվայի տարածքում»,-ասված է նախարարների կաբինետի որոշման մեջ:
Երկիրը փակել է իր սահմաններն օտարերկրացիների մուտքի եւ Լիտվայի քաղաքացիների ելքի համար: Հումանիտար միջանցքը լիտվական տարածքով այլ երկրների քաղաքացիների տուն վերադառնալու համար բաց կլինի մինչեւ մարտի 19-ը:
Չեն աշխատում մանկապարտեզները, դպրոցները եւ բուհերը: Փակված է գրեթե ամեն ինչ, բացի պարենային խանութներից ու դեղատներից:
Ազգային կարանտինի ռեժիմի ընթացքում խիստ վարչական միջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր անտեսում են սանիտարական անվտանգության պահանջները: Վերահսկողության համար թույլատրվում է օգտագործել ոստիկանությանը:
Նրանք, ովքեր կարանտինային միջոցառումների անպատասխանատու անտեսման արդյունքում կվարակեն մյուսներին, կարող են պատժվել 3 հազար եվրոյի չափով տուգանքով եւ նույնիսկ ենթարկվել քրեական պատասխանատության:
Մարտի 26-ի դրությամբ Լիտվայում հաստատվել էկորոնավիրուսով վարակման 14 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: