Բաժիններ՝

Ավստրիան մարտի 16-ից հասարակական կյանքը փոխադրում է «վթարային ռեժիմի»

Ավստրիան մարտի 16-ից հասարակական կյանքը փոխադրում է «վթարային ռեժիմի», որպեսզի կանխի նոր կորոնավիրուսի տարածումը: Երկրում ուժի մեջ է մտել կառավարության միջոցառումների փաթեթը բնակչությանը վարակումից պաշտպանելու համար, որը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժերը հասարակական տրանսպորտով:

Իշխանությունները մինչեւ մարտի 22-ը փակում են հագուստի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մանկական ապրանքների, ոսկերչական իրերի խանութները, վարսավիրանոցները, մարզական դահլիճները: Բացառություն է արված կենսականորեն կարեւոր օբյեկտների համար. սուպերմարկետներ, դեղատներ, լցակայաններ, փոստ, բանկեր, լվացքատներ, շարժական կապի կենտրոններ: Մարտի 17-ից փակ կլինեն ռեստորանները, բարերը եւ սրճարանները, բացի կերակրի առաքման ծառայություններից:

Եկեղեցիները չեղյալ են հայտարարում ժամերգությունները, մկրտությունները եւ պսակադրությունները:

Բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները հեռավար ռեժիմի են փոխադրվում մինչեւ ապրիլի 12-ը: Սահմանափակումները չեն վերաբերում հասարակական տրանսպորտին եւ պետական կառավարման մարմիններին:

Ինչպես հայտնել է Ավստրիայի սոցիալական գործերի, առողջապահության, սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը, այդ միջոցները ձեռնարկվում են բնակչության հետագա ախտահարում թույլ չտալու նպատակով: Ներկայում Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել է 860 մարդ, վեց հոգի ապաքինվել է, մեկը՝ մահացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս