Բաժիններ՝

Ջո Բայդենն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը համեմատել է պատերազմի հետ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միացյալ Նահանգների տարածքում նոր կորոնավիրուսի տարածումը համեմատել է երկրի վրա հարձակման հետ:

Համապատասխան հայտարարությունը նա արել է Դեմոկրատական կուսացությունց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար իր մրցակից՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի հետ կայացած հեռուստաբանավեճում: Մարտի 15-ին բանավեճերի հեռարձակումը վարել է CNN հեռուստաընկերությունը:

«Դա ճգնաժամ է, որը զուգադրելի է մեզ վրա կատարված հարձակման հետ: Դա կարող է վիթխարի հետեւանքներ ունենալ, դա նույնն է, թե պատերազմը»,- ընդգծել է Բայդենը: «Պատերազմի ժամանակ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ մեր մարդկանց մասին հոգ տանելու համար»,- հավելել է քաղաքական գործիչն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի նախագահի փոխարեն կապահովեր կորոնավիրուսի համաճարակից պաշտպանության բոլոր միջոցներից բնակչության անվճար օգտելու հնարավորություն:

Ինչպես մարտի 15-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյաները, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս