Բռնցքամարտիկներ Անի Հովսեփկանը և Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել Լոնդոնի մրցաշարի մեկնարկում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Լոնդոնի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Լոնդոնի վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Վերջինս նոկաուտով հաղթանակ տոնեց Չեխիան ներկայացնողբռնցքամարտիկի նկատմամբ։ Նա 4 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ վերջին հարվածից հետոմրցավարները դադարեցրին մենամարտը։
Վարկանիշային մրցաշարի երկրորդ մրցումային օրը հաղթանակ տոնեց նաև 91 կգ քաշային ՆարեկՄանասյանը։ Հունգարացի Ադամ Հոմորի հետ պայքարում Մանասյանը հաղթանակի հասավ մրցավարների որոշմամբ:
Բռնցքամարտիկները մրցաշարին մասնակցում են 10 մարզիկով: