Բաժիններ՝

«Ասում են՝ Մարությանը զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք և պաշտպանական ռեակցիա ունենալով գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարը՝ գրելով. «Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ, նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․

Ասում են՝ վերջինս զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք և պաշտպանական ռեակցիա ունենալով գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս։ Եսասեր, եսասեր, լավ էսքան եսասեր։

Պրն քաղաքապետ ջան, պրն Մարության ջան, ուզում եմ հիշեցնել, որ Դուք դեռ քաղաքապետ եք, մայրաքաղաքի քաղաքապետ։ Գո՞ւցե, վերջապես, քաղաքացու մասին մտածեք, մի կողմ դնելով անձի պաշտամունքը, դուրս գաք տանից՝ հասկանանք՝ քաղաքն ինչպե՞ս է պաշտվանվելու, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ի՞նչ անելիքներ կան․․․ Կոմպետենտ չլինելն էլ չափ ու սահման ունի»:

Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի…

Gepostet von Թեհմինա Վարդանյան am Freitag, 13. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս