Բաժիններ՝

Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Քենիայում

Քենիայում հայտնաբերել են (COVID-19) նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեին։

Առողջապահության նախարարը նշել է, որ դեպքը հաստատվել է մարտի 12-ին: Կագվեի տվյալներով՝ վարակվել է մի կին, որն ԱՄՆ-ից Քենիայի մայրաքաղաք Նայրոբի է վերադարձել՝ տեղափոխ կատարելով Լոնդոնում: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, պացիենտի վիճակը գնահատվում է որպես կայուն: Նրա ջերմությունն իջել է մինչեւ նորմալ ցուցանիշներ: Ինչ վերաբերումէ Աֆրիկայի մյուս երկրներին, ապա կորոնավիրուս է հայտնաբերվել Եգիպտոսում (67 դեպք), Ալժիրում (24 դեպք), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (17 դեպք), Թունիսում (յոթ դեպք), Մարոկոյում (վեց դեպք), Սենեգալում (չորս դեպք): Երկուական դեպք է գրանցվել Բուրկինա-Ֆասոյում, Նիգերիայում եւ Կամերունում, մեկական դեպք՝ Կոնգոյի Հանրապետությունում, Կոտ-դ՛Իվուարում եւ Տոգոյում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս