Բաժիններ՝

Իրանի ղեկավար Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է կորոնավիրուսի կասկածանքով. Irib

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով: Այդ մասին հայտնել է Irib հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Նշվում է, որ Վելայաթին իրեն լավ է զգում, նրա վիճակը բարելավվում է: Այլ մանրամասնություններ չեն ներկայացվում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում է 10 հազար 75, գրանցվել մահվան առնվազն 429 դեպք: Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ:

Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, Նախօրյակին Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է: Նախարարն իր ենթակային շնորհավորել է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս