Սթենֆորդի համալսարանն անցնում է հեռավար ուսուցման
Սթենֆորդի համալսարանը, որն ամենահեղինակավորներից մեկն է ԱՄՆ-ում, ժամանակավորապես հեռավար ուսուցման է անցնում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում։
«Սթենֆորդը գարնանային քառորդը կսկսի ժամանակին, բայց մենք առերես պարապմունքների փոխարեն կօգտագործենք վիրտուալ ուսուցումը` մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է համալսարանի նախագահ Մարկ Տեսիե-Լավինի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է համալսարանի կայքում: Նշվում է, որ գարնանային քառորդն սկսվելու է մարտի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: