Բաժիններ՝

Սմարթֆոնները կարող են փոխանցել կորոնավիրուս․ ինչպես ճիշտ մաքրել դրանք

Ոչ մի ալկոհոլ և ջրածնի պերօքսիդ:

Կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ է միշտ ձեռքերը մաքուր պահել և չդիպչել դեմքին, հատկապես մարդաշատ վայրերում: Պետք է մտածել նաև սմարթֆոնների մասին: Ի վերջո, սարքն ականջին մոտեցնելով՝ մենք նույնպես մեծ վտանգի ենք ենթարկվում: Միայն մանրակրկիտ ախտահանումը կօգնի վերացնել վարակի վտանգը ձեր սեփական բջջային հեռախոսից, բայց դա անհրաժեշտ է կատարել խելամտորեն, գրում է TheVerge-ը:

Նախևառաջ՝ հարկ է նշել, որ սմարթֆոնը, ինչպես ցանկացած մետաղ, ապակե կամ պլաստիկ մակերես, իրոք կարող է լինել կորոնավիրուսի կրող: Համաձայն Journal of Hospital Infection-ի հաշվետվության տվյալների՝ նման մակերեսների հետ շփումից վարակվելու ռիսկը մնում է մինչև 9 օր: Նորմալ մակերեսները կարող են ախտահանվել էթիլային ալկոհոլի (62-71%), ջրածնի պերօքսիդի (0,5%) կամ նատրիումի հիպոքլորիդի լուծույթով (0,1%): Այնուամենայնիվ, սմարթֆոնների դեպքում այս հնարքը չի գործի:

Ալկոհոլը և ջրածնի պերօքսիդը կարող են լրջորեն վնասել դիսփլեյի օլեոֆոբիկ ծածկույթը, որը պաշտպանում է յուղոտ հետքերից, մատնահետքերից և տարբեր բծերից: Նման վտանգավոր քիմիական նյութերը կարող են փոխարինվել մի փոքր օճառաջրով, որը պետք է քսել փափուկ և հետքեր չթողնող կտորի վրա։ Այսպես Google-ը և Apple-ը խորհուրդ են տալիս մաքրել սմարթֆոնը, բայց այս մեթոդը չի տալիս լիարժեք երաշխիք վիրուսների ոչնչացման համար:

Առողջապահության ամսագրում միկրոբիոլոգ Չարլզ Գերբան առաջարկում է մի փոքր ավելի կոշտ մեթոդ: Նա խորհուրդ է տալիս սարքը սրբել կտորով, որը խոնավացված է ալկոհոլի և ջրի լուծույթով`40%-60% հարաբերակցությամբ:

Կա շատ ավելի հուսալի և անվտանգ միջոց: Խոսքը պաշտպանիչ թաղաթների և ապակիների մասին է, որոնք կարող են սոսնձվել ձեր սմարթֆոնի էկրանի վրա: Դրանցից շատերն օլեոֆոբիկ շերտ չունեն, և, բայց այդ, անվտանգության համար դրանք կարող եք հաճախ փոխել: Միշտ կարող եք ապակին փոխարինել՝ առանց սարքի էկրանը վնասելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս