Բաժիններ՝

«Ձեր այս գրառմամբ արհամարհում եք ընտանիքի ինստիտուտը, շատ վատ օրինակ եք ծառայում երիտասարդների համար». Անահիտ Բախշյանը՝ Լարա Ահարոնյանին

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս չվիրավորվես այս կնոջ ասածից, ինչպե՞ս չասես՝ տիկին Լառա, եթե սեփական տունդ քեզ համար վտանգավոր է, մի՞թե այդտեղից հետևում է, որ մնացած կանանց համար էլ է նման որակումը ճիշտ, ինչպե՞ս կարող եք նման ընդհանրացումներ անել, հանուն ինչի՞ եք անում նման տգեղ ու անհիմն հայտարարություններ, ի՞նչ եք ուզում սրանով ասել, որ Հայաստանում կանայք համատարած բռնությա՞ն են ենթարկվում, ուզում եք ասել հայ տղամարդիկ բոլորը բռնարարնե՞ր են, որ կանանց իրավունքները չե՞ն պահպանվում։ Ո՛չ, ոչ մի կետում չեմ կիսում Ձեր կարծիքը ու բոլորովին համամիտ չեմ Ձեր որակման հետ։ Իմ ՈՉ-ից չի հետևում, թե չկան նման երևույթներ, իհարկե կան, որովհետև մեր երկրում դեռևս ցանկացած բռնարարք չի ստանում իր համարժեք պատիժը, անպատժելիությունն է ծնում նոր բռնարարքներ, որոնց ենթարկվում են թե՛ կանայք, թե՛ երեխաները, թե՛ տղամարդիկ, բայց այդ երևույթների դեմ պայքարի Ձեր ընտրած ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, այսօր էլ կան բռնությունները դատապարտող օրենքներ, բայց դրանց թիվը չի պակասում, որովհետև մենք մեր հասարակությանը չենք կրթում ու չենք կարևորում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ այլ՝ հատկապես ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, բոլորից չենք պահանջում պատասխանատվություն ստանձնել իրենց արարքների համար ու հավասարապես պատժել մեղավորին, լինի կին, թե՝ տղամարդ։ Դուք Ձեր այս գրառմամբ արհամարհում եք ԸՆՏԱՆԻՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, շատ վատ օրինակ եք ծառայում երիտասարդների համար։ Անչափ հիասթափվեցի:

Հ․Գ․ հավելեմ, որ մենք իսկապես կնամեծար ազգ ենք, որքան ուզում եք բղավեք, տիկին Լառա»:

Ինչպե՞ս չվիրավորվես այս կնոջ ասածից, ինչպե՞ս չասես՝ տիկին Լառա, եթե սեփական տունդ եթե քեզ համար վտանգավոր է, մի՞թե…

Gepostet von Անահիտ Բախշյան am Montag, 9. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս