Իսպանիայում բացահայտվել է անօրինական միգրանտների ու թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող հանցավոր ցանց
Իսպանիայի իրավապահները հանցավոր խմբի դեմ գործողության ընթացքում ձերբակալել են գրեթե 90 մարդու, որոնք կասկածվում են միգրանտների անօրինական տեղափոխմամբ և թմրանյութերի մաքսանենգությամբ:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ օպերացիայի ընթացքում վերացվել է հանցավոր ցանց, որի գործողությունների արդյունքում անօրինական միգրանտներ ու մեծ քանակությամբ հաշիշ է բերվել երկիր արագընթաց նավերով:
Իսպանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով միգրանտները վճարել են հինգ հազար եվրո տեղափոխման համար: Ոստիկաններին հաջողվել է պարզել 11 դեպք, երբ 200-ից ավելի մարդ է տեղափոխվել: Դրանից բացի, հանցավոր խումբը տեղ է հասցրել 10 հազար կգ հաշիշ: