Բաժիններ՝

Իկարդին կարող է լքել ՊՍԺ-ն՝ Նեյմարի և Մբապեի հետ վատ հարաբերությունների պատճառով

Հարձակվող Մաուրո Իկարդին կարող է հեռանալ ՊՍԺ-ից՝ թիմի առաջատարների հետ բարդ հարաբերությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը՝ հղելով L’Equipe-ին, Իկարդին վատ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ: Նշվում է, որ Իկարդին իրեն մեկուսացված է զգում և կարծում է, որ թիմակիցներն անտեսում են իրեն: Արգենտինացին կարծում է, որ խաղընկերներն իրեն փոխանցումներ չեն կատարում, երբ նա դաշտ է մտնում:

Ակումբը տեղյակ է իրավիճակից, ուստի ՊՍԺ-ն կարող է հրաժարվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերից» գնել Իկարդիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս