Բաժիններ՝

Ոտքդ, ձեռքդ տեղն է, աշխատիր, տունդ ստեղծիր, ես էլ տուն չեմ ունեցել, աշխատել եմ, ստեղծել եմ․ վարչապետը՝ իրեն դիմած քաղաքացուն. tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզարշավ է անում Լոռու մարզում: Գյուլագարակ համայնքում վարչապետին մոտեցավ քաղաքացիներից մեկն ու ներկայացրեց իր խնդիրը, թե վագոն-տնակում է ապրում, դիմել է համայնքապետին, բայց օգնություն չի ստացել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե կարող են օգնել, եթե քաղաքացու ընտանիքը տուժել է երկրաշարժից:

Փաշինյանն էլ նշեց՝ երկու ռեժիմ կա՝ քաղաքացին վագոն-տնակում է ապրում, որովհետև պետությո՞ւնը իր պարտավորությունը չի կատարել, թե՞ պետությունը պարտավորություն չունի, բայց քաղաքացին էլ չի աշխատում:

«Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես: Պիտի աշխատես և լուծես: Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեմ, որտեղից եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե դա նաև արժանապատվության հարց է:

tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս