Բուկլետ եմ բաժանում Ստեփանավանում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բուկլետներ է բաժանում Լոռու մարզում: Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում զրուցում է նաև բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը այժմ գտնվում է Ստեփանավան քաղաքում, այցելել է նաև Գյուլագարակ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, սակայն նշել, որ քարոզարշավի փուլում որևէ նյութական խոստում տալ չի կարող: Այցի ընթացքում Փաշինյանը եղել է նաև Դենդրոպարկում: