Բաժիններ՝

Արման Սարգսյանն ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը:

Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին:
Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն: Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս