«Յուվենտուս»-ն առաջարկով կդիմի Զիդանին
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1007700.jpg)
Թուրինի «Յուվենտուս»-ն կառաջարկի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին գլխավորել «Ծեր Սինյորան»:
Այս մասին գրում է Daily Mail-ը: «Յուվենտուս»-ի ղեկավարությունը Զիդանին կառաջարկի 3 տարվա պայմանագիր և տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Ըստ պարբերականի Զիդանը առաջիկայում կհեռանա «Ռեալ»-ից:
Զիդանը շարունակական կապի մեջ է եղել «Յուվենտուս» ակումբի հետ, որտեղ հանդես է եկել 1996-2001 թվականներին: