Բաժիններ՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս: Վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա  համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:

Երեւան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը 1-ով, վիրավորների թիվը 84-ով»,- գրել է ՀՀ վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս