Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) պատկանող տան վրա հարձակման մասին

Այսօր, գիշերը ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին, (Վստրեչի Ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14:00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս»,- մանրամասնել է փաստաբանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը վերը նշված տեղեկության վեաբերյալ հայտնեց.

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի անձին ձերբակալելու մասին որոշում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս