Չինացի վարսահարդարները կորոնավիրուսով չվարակվելու համար հաճախորդներին «հեռվից» են սպասարկում
Չինացի վարսահարդարները ապահով եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, կորոնավիրուսով չվարակվելու համար մասնագետները վարսահարդարումն իրականացրել են պաշտպանիչ հագուստներով և դիմակներով:
Չինացի վարսահարդարներն աշխատել են գրեթե մեկ մետր երկարություն ունեցող ձողին ամրացված ածելիներով, խոզանակներով, վարսահարդարիչներով:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում գտնվող վարսահարդարման այս սրահի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք այդ քայլին են դիմել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: