Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 995-ի
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 995-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ճապոնիայի Առողջապահության նախարարությանը:
Գերատեսչության փոխանցմամբ` կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը գրանցվել են երկրի 7 շրջաններում, այդ թվում` Տոկիոյում:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը` 706 հոգի, «Diamond Princess» զբոսանավի ուղևորներն են: