Թուրքիան ձգտում է Արցախը ներառել մերձավորարևելյան թնջուկի կարգավորման օրակարգ՝ ընդլայնելով աշխարհաքաղաքական գործընթացների տարածաշրջանային ընդգրկվածությունը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահն երի հանդիպմանը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։

Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։

Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի վտանգավոր է դառնում մարտի 5-ին Մոսկվայում Պուտինի և Էրդողանի սպասվող հանդիպման համատեքստում։

Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության ֆոնին Թուրքիան ձգտում է Արցախը ներառել մերձավոր արևելյան թնջուկի կարգավորման օրակարգ՝ ընդլայնելով աշխարհաքաղաքական գործընթացների տարածաշրջանային ընդգրկվածությունը։

Մինչ այդ Էրդողանը Բաքվում հանդիպել էր Ալիևի հետ և երկկողմանի օրակարգից դուրս չէր մնացել նաև Արցախի հիմնախնդիրը»,- գրել է Ղազինյանը և հավելել, որ մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031