Բաժիններ՝

Թբիլիսիում զբոսաշրջության ճյուղը սնանկանալու եզրին է կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտարարել է, որ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի զբոսաշրջության ճյուղը կարող է հայտնվել սնանկացման եզրին։

«Մենք ստացել ենք առաջին լուրջ հարվածը՝ վերջին 5-6 օրվա ընթացքում Թբիլիսիի հյուրանոցներում մարտ եւ ապրիլ ամիսների համար ամրագրումների 80-90 տոկոսը չեղարկվել է: Դա նշանակում է, որ ճյուղը գրեթե սնանկանալու եզրին է: Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը»,-ասել է Ալավերդաշվիլին մարտի 3-ին զբոսաշրջության ինուստրիայի ներկայացուցիչների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվում են Վրաստանի առջեւ ծառացած այն մարտահրավերները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ:

Նրա խոսքով՝ ամենից շատ տուժել է Թբիլիսին, քանի որ տարածաշրջանների մեծ մասում ակտիվ տուրիստական տարեշրջանը դեռ չի սկսվել, եւ դա փոքր-ինչ թեթեւացրել է նրանց վիճակը:

Ավելի վաղ դժվարին իրադրության մասին, որը կորոնավիրուսի պատճառով առաջացել է Վրաստանի զբոսաշրջության սեկտորում, հայտարարել էր հանրապետության տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Նատյա Տուռնավան: «Միայն Չինաստանից ու Իրանից թռիչքների դադարեցումից այդ սեկտորի ուղղակի վնասն ամսական կազմում է ոչ պակաս, քան 30 մլն լարի (շուրջ 11 մլն դոլար)»,-հայտարարել է Տուռնավան:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու երեք դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս