«Այս իշխանությունը Հայաստանի պատմության մեջ ամենաանիմաստ, անբովանդակ ու անլուրջ իշխանությունն է. Մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում…»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։

Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։

Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի վտանգավոր է դառնում մարտի 5-ին Մոսկվայում Պուտինի և Էրդողանի սպասվող հանդիպման համատեքստում։

Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության ֆոնին Թուրքիան ձգտում է Արցախը ներառել մերձավոր արևելյան թնջուկի կարգավորման օրակարգ՝ ընդլայնելով աշխարհաքաղաքական գործընթացների տարածաշրջանային ընդգրկվածությունը։

Մինչ այդ Էրդողանը Բաքվում հանդիպել էր Ալիևի հետ և երկկողմանի օրակարգից դուրս չէր մնացել նաև Արցախի հիմնախնդիրը։

Իսկ այդ ժամանակահատվածում Հայաստանում «այո» և «ոչ» են քարոզում, այսինքն թիթեռ են նկարում . . .

Նորից եմ ուզում կրկնել. այս իշխանությունը Հայաստանի պատմության մեջ ամենաանիմաստ, անբովանդակ ու անլուրջ իշխանությունն է։

Մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում…»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212472306922892

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031