Բաժիններ՝

Իրանում 23 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին։

«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031