Բաժիններ՝

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել. Reuters

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ է անցել, դրա արդյունքները եղել են բացասական: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Reuters գործակալությունը։
Սուրբ աթոռի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ վատառողջ լինելու պատճառով 83-ամյա քահանայապետը հրաժարվել էր մասնակցել մի շարք միջոցառումների: Այդ փաստը կորոնավիրուսի տարածման ֆոնին առաջացրել է մեդիական մի շարք շահարկումներ: Անցյալ շաբաթվա վերջին MCM News պորտալում հրապարակում էր հայտնվել կորոնավիրուսով Հռոմի պապի մերձավոր շրջապատի մարդկանց հնարավոր վարակման եւ պապական քաղաք-պետությունում կարանտինի մասին: Վատիկանի մամուլի ծառայությունում այս տեղեկատությունը համարել են ոչ հավաստի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031