Բաժիններ՝

Բացահայտվել է Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակվողի ինքնությունը

ԱՀ ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ԱՀ ոստիկանության մամլո ծառայությունից:

Մարտի 2-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել առ այն, որ «168.am» կայքում նկատվել է՝ «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն:

ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031